Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen Ashotyan
A A
Քաղաքականություն

Ոչ ոք այդքան արագ չի գցում վարչապետի վարկանիշը, որքան Փաշինյանն անձամբ. Աշոտյան (տեսանյութ)

Այն, ինչ  խոսում էր այսօր Նիկոլ Փաշինյանը մեզ հետ կապված, վկայում է այն մասին, որ նա վարչապետ չդարձավ. ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործիչն այն կարծիքին, է, որ ոչ ոք այդքան արագ չի գցում վարչապետի վարկանիշը, որքան Փաշինյանն անձամբ։ «Եվ ես շնորհակալություն եմ ուզում հայտնել այս ազնիվ, ազգանվեր գործունենության համար և խնդրել խոսել շատ, խոսել հաճախ, խոսել այն ամենի մասին, ինչի մասին իրոք մտածում է»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։

Աշոտյանը դաստիարակության խնդիր որակեց Փաշինյանի հնչեցրած մտքերը ՀՀԿ-ի և նրա նախագահ Սերժ Սարգսյանի մասին։

 Ըստ նրա՝ կառավարության ղեկավարն իր ասուլիսի ընթացքում երկու վտանգավոր հայտարարություն արեց։ Մեկը, որ Հայաստանի դրական իմիջը Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքն է։ «Իմիջայի՞ն զորքերի հրամանատար եք լինելու, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների»,- հարցադրում արեց Աշոտյանը։

Երկրորդ վտանգավոր հայտարարությունը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, «լինեի հրապարակում, շատ հարցեր ավելի հեշտ կլուծեի, քան վարչապետի կաբինետում»-ն էր։ Նա հարցադրում արեց, թե Փաշինյանն ի՞նչ հարցեր է ուզում լուծել, որ վարչապետի կարգավիճակը չի բավարարում։ «Քաղաքական ընդդիմախոսների, քննադատության բերանը փակես փողոցո՞վ»,- շարունակեց ՀՀԿ-ականը։

Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում ձևավորվող կենտրոնացած քաղաքական ընդդիմության մասը կազմել։

Այն հարցին, թե արդյո՞ք հանրապետականները նույնպես պատրաստ են այդ ընդդիմության մասը կազմել, Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի ռեժիմին դիմադրող և հասարակության աչքերը բացող ընդդիմադիր, սկզբունքային քաղաքական միավորն է։  «Աշխատել ու աշխատում է բոլոր այն ուժերի հետ, որոնց մեջ տեսնում է առողջ քաղաքական նախագիծ և ցանկություն»,- շեշտեց նա։

Իսկ երբ որ ստեղծվի ընդդիմադիր քաղաքական միավորը, ՀՀԿ փոխնախագահի խոսքով, այդ ժամանակ այլ ուժերի քաղաքական օրակարգը դիտարկելով՝ հասկանալի կլինի համագործակցության հարցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում