Երբ խաղի կանոնները հավասար կլինեն, այդ ժամանակ նոր կարելի կլինի շրջանցել համաներումները. Մելքումյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ընդհանրապես խաղաղ, նորմալ պայմաններում համաներումներն ընդունված չեն։ Այսինքն, եթե խաղի կանոնները հավասար են, իրավական խրթին բացեր չկան, անհամաչափ վարչարարություն չկա, համաներում շատ հազվադեպ է պետք է անել։ Բայց էսպես ես մշտական կապի մեջ եմ վարորդների, մեքենաներ ներկրողների հետ, և այն, ինչ նախարարն ասաց, շատ կարևոր եմ համարում, որ այս համաներումը անենք...մենք միայն ողջունում ենք և կողմ կքվեարկենք»,- հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար՝ վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։
Համաներումը վերաբերում է բեռնատար մեքենաներին, որոնց նկատմամբ անցած տարի ներկայացվել էին տուգանքներ, լիցենզիա չունեցող մարդատար-տաքսի ավտոմոբիլներին, որոնց տերերը կազատվեն պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարեն պետական տուրքի մայր գումարը: