Բացել լրահոսը Փակել լրահոսը
329361
A A
Հասարակություն

«5-րդ ալիքը» առաջարկել է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»: Այդ մասին հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,- նշել է նա։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյան. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1-ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ի իր գործընկերներին»: