A
A
Եթե Փաշինյանը կոչ է անում զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ո՞վ է ռուսական ազդեցության գործակալ․ Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ռուսական ազդեցության գործակալներ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա անդրադարձել է լրագրողի հարցին, թե Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով։
«Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,– ասել է նա։