Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեք կարծու՞մ, որ որպես նախարար պետք է Ձեզնից սկսեք և օրինակ ծառայեք. պատգամավոր (տեսանյութ)

«Քանի՞ մեքենա ունի այսօր նախարարությունը, և դրանցից քանիսի՞ դեպքում եք պլանավորում անցնել էլեկտրական շարժիչի, որովհետև, որպես  բնապահպանության նախարար, եթե նախապատվություն եք տալիս էլեկտրական շարիժներին, չեք կարծու՞մ, որ  առաջի՛նը պիտի օրինակ ծառայեք»,- ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին  հարց ուղղեցին Ազգային ժողովում։

«Նախարարության մեքենաների մեծ մասը կրճատվել է ընդհանրապես, իսկ էլեկտրոմոբիլների մասով մենք միացել ենք Global Electric Mobility գործընթացին, որն իրականացվոIմ է ՄԱԿ-Ի բնապահպանական ծրահգրի ներքո, ունենք համապատասխան նաև դրամաշնորհային գոիմարներ՝ մոտ 700.000 դոլարի կարգի, և ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը...Ծրագիրն ուղարկել ենք արդեն Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որն այն կֆինասավորի ամբողջովին, և  եթե ընթացակարգերը պահպանվեն, ոչ միայն բնապահպանության նախարարը, այլև ամբողջ կառավարությունը կնստի էլեկտրոմոբիլներ»,- պատասխանեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։