Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ անունն ինձ մոտ տհաճ զգացողություն է առաջացնում»

Հասարակություն
MHM0129504

Մեր երեխաները չեն կարող հաճախել այդ կնոջ անունը կրող դպրոցը. ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի անվանափոխության   նախագծին

Նա հիշեց, որ փոքր տարիքում հիացած է եղել Իրինա Ռոդնինայով։

«Այժմ այդ անունն ինձ մոտ տհաճ զգացողություն է առաջացնում», - ասաց նա՝ շեշտելով, որ կողմ է քվեարկելու անվանափոխությանը։

Հիշեցնենք, որ ռուսական գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինան մասնակցել էր Ադրբեջանում   հակահայկական երթի:

52 կողմ, 5 ձեռնպահ, 0 դեմ ձայներով որոշումն ընդունվեց։