Օրացույց.8-ը մայիսի. Ռոբերտ Քոչարյանը բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին ազատ արձակելու խոստում տվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1992-ի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայկական կազմավորումներն ազատագրեցին հայոց հինավուրց Շուշին։
1995-ի այս օրը Հայաստանում նշվում էր Մեծ հայրենականում տարած հաղթանակի՝ վերականգնված տոնը։ Տոնի շրջանակներում Բաղրամյան պողոտայում մարշալ Բաղրամյանի հուշարձանի հիմնաքարը դրվեց։
1996-ի մայիսի 8-ին Բաքվից Երեւան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը՝ իր հետ բերելով ազատ արձակված 35 ռազմագերու։ Նույն օրը Պրիմակովը եղավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին ազատ արձակելու խոստում տվեց։
2000 թվականի մայիսի 8-ին Եռաբլուրում Երկրապահ կամավորականի օրը նշող ազատամարտիկները դժգոհություն էին հայտնում վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկման առթիվ խստորեն քննադատելով նախագահ Քոչարյանին։
Նույն այս օրը Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարեց Ազատամարտի վետերանների միության հիմնադրման մասին՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը սատարում է իշխանությանը։