A
A
Ո՞վ է լրատվամիջոցներին ուղարկել Մարտի 1-ի գործի նյութերը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նախաքննական նյութերի արտահոսք է եղել:
Այսօր լրատվամիջոցներին ուղարկվել է մոտ 300 էջ նյութ:
«ՀՔԾ-ն որեւէ էլեկտրոնային նամակ լրատվամիջոցներին չի ուղարկել»,-«Ա1+»-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ գործն արդեն դատարանում է եւ երեկ քննությունը պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին: