Արմատական փոփոխություններ են պետք՝ մարդկանց ֆինանսական թակարդներից դուրս հանելու համար. պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր քննարկում էր «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի համար կարեւոր է այս նախագիծը, քանի որ խոսվում է սպառողական վարկերի մասին:
«Ե՛ւ գյուղատնտեսության մեջ, ե՛ւ տնտեսության մնացած ճյուղերում բանկային ֆինանսավորումը լճացած է, եւ այս պահին դժվար է պնդել, որ նպաստում է տնտեսության զարգացմանը: Եւ այն մեխանիզմը, որ ազգաբնակչությունը, որ գումարը տալիս է բանկերին, եւ բանկերը՝ հետո տնտեսությանը, այդ մեխանիզմը հիմա չի աշխատում, կանգնած է եւ չի նպաստում տնտեսության զարգացմանը »,-իր ելույթում նշեց պատգամավորը:
Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ պետք է արմատական փոփոխություններ անել՝ մարդկանց ֆինանսական թակարդներից դուրս հանելու ուղղությամբ:
«Դիմում եմ նաեւ Կենտրոնական բանկին, որ առաջիկայում նույնպես դերակատարում ունենք այս հարցի քննարկման եւ մեր երկրի համար առաջնային եւ տնետսության զարգացման համար ամենակարեւոր հարցի լուծման համար: Չի կարող կապիտալից կախվածությունը դառնա երկրի տնտեսության զարգացման ամենամեծ սահմանափակումը: Մենք հայտարարել ենք մեր երկիրը աշխատանքի, ստեղծարար աշխատանքի: Մենք պետք է աշխատենք, որ կապիտալից կախվածությունը աստիճանաբար իր տեղը զիջի ստեղծարար աշխատանքից կախվածությանը, մարդկային ստեղծարար աշխատանքից»,-ասաց նա։