«Վիլաները քաղաքի վրա շատ վատ են անդրադառնալու» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀորդառատ անձրևների ժամանակ փողոցի տարբեր հատվածներում փոքրիկ «գետակներ» են հոսում, որի պատճառներից մեկը դրենաժայինն համակարգի աղտոտվածությունն ու ջրատար համակարգերի ելքերի վրա կոռուցված շենքերն ու տարբեր շինություններն են. կարծում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Երեւանի քաղաքապետարանը պետք է ձևավորի քաղաքաշինության մասնագետներից, հիդրոէկոլոգներից բաղկացած աշխատանքային խումբ, որպեսզի համատեղ ուժերով գնահատեն ներկա վիճակը:
«Հրազդանի գետի անմիջապես ափին շարվել են ռեստորանները, քանի անգամ գետը բաձրացավ ու ռեստորաններին խիստ վտանգեց, բայց էլի տենց շարունակում են կառուցել:Դալմայի վերջին այգին վերացրեցին, Հաղթանակի զբոսայգու ձախ կողմը ամբողջը վիլաներ են կառուցված, այս ամենը հետագայում շատ վատ է անդրադառնալու քաղաքի վրա»,-ասաց նա։
Իսկ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ ներկա խնդիրների պատճառը այն է, որ քաղաքաշինական փաստաթղթեր հաստատելուց հետո, դրվում են մի կողմ և քաղաքի կյանքը ղեկավարվում է այսօրվա խնդիրներով, ինչը անընդունելի է