Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 7-ը մայիսի. ծեծի ենթարկվեց «Շանթ»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանը (տեսանյութ)

1994-ին Երեւանում էր ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։ Նախապատրաստվում էր Արցախյան պատերազմում հրադադարի համաձայնագիրը։

2009-ի մայիսի 7-ին՝ կեսգիշերին մոտ, Մարգարյան փողոցում 2 անհայտ անձ ծեծի ենթարկեցին «Շանթ» հեռուստաըներության մեկնաբան Նվեր Մնացականյանին։

2010-ի մայիսի 7-ին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում էր ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։ 

2012-ի մայիսի 7-ին ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։

2012-ի այս օրը կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։