Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն չի եղել. Արսեն Ջուլֆալակյան

Հասարակություն
sport julfalakyan

  Այսօր առավոտյան տեղեկություն էր տարածվել, ըստ որի երեկ սալջարդով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 63-ամյա Սերգեյ Մխիթարյանն ոստիկանության կենտրոնական բաժնին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանն ու   նրա  հայրը՝  55-ամյա Լեւոն Ջուլֆալակյանը՝  հունահռոեմական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը։

Արսեն Ջուլֆալակյանը,որը  ԱԺ պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից, այդ միջադեպի կապայցությամբ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում.

«Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և, իհարկե, լրագրողների զանգերը՝ համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար...

Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։

Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և, իհարկե, Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին՝ ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։

Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս...) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ...:

Հ.Գ

Որպեսզի մի հատ էլ հիմա նոր անիմաստ թեմա չբացվի, թե «ինչու՞ է պատգամավորը բիզնեսով զբաղվում...», մեկից ասեմ, փետրվարից սրճարանը վարձով է տրված, մինչև էդ էլ երբեք անձամբ չեմ զբաղվել դրա գործերով, եղել եմ «պասիվ ինվեստոր»։

Հավելենք, որ «Ա1+»-ը փորձեց կապ հաստատել օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անընդհատ անհասանելի է: