Հայաստանի բռնցքամարտիկները Ռուսաստանում կմասնակցեն երկու մրցաշարերի
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մայիսի 7-ից հայ բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգ կմեկնի 6 բռնցքամարտիկ. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Սանկտ-Պետերբուրգ կմեկնի նաեւ մարզիչ Կարեն Ղազարյանը:
Հավաքականի եւս 7 բռնցքամարտիկ կմասնակցի Խաբարովսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Սամվել Մելիքյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 81 կգ քաշային Արտյոմ Գալստյանը: