A
A
Իկեր Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալական «Պորտո» թիմի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր ենթարկվել է սրտի վիրահատության: Այդ մասին հայտնել է իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերիսը, հղում անելով TVI24-ին:
Ինչպես հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները, այսօր առավոտյան մարզման ժամանակ 37-ամյա դարպասապահի ինքնազգացողնությունը վատացել է: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա սրտամկանի միկրոկաթված է ստացել:
«Պորտո» ակումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ դարպասապահի հետ ամեն ինչ լավ է եւ նա այլեւս սրտի հետ կապված խնդիրներ չունի:
Նշենք, որ Իկեր Կասիլյասը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2015 թվականից: Նա վերջերս 1+1 տարբերակով երկարաձգել է «Պորտոյի» հետ կնքած պայմանագիրը: