A
A
Քայքայվող տնակը 88-ից իվեր օգտագործվում է որպես մանկապարտեզ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզն 88-ի երկրաշարժից հետո տնակային պայմաններում է գործում: Տարեցտարի մանկապարտեզն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով քայքայվում է ,իսկ ձմռան ամիսներին գրեթե հնարավոր չէ ապահովել ջեռուցում:
Սրանից զատ, մանկապարտեզի գույքը բավական հնամաշ է :Տնակային պայմանների պատճառով «Սուրբ Մարիամ »մանկապարտեզ մեծ թվով երեխաներ չեն հաճախում:
Գյումրու համայնքապետարանի կրթության բաժինն առաջարկել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շրջանակում ներառել մանկապարտեզն ու հիմնովին քարաշեն կառուցել այն:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում