Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարդիկ աշխատում են և աղքատ են (տեսանյութ)

«Մարդիկ աշխատում են և աղքատ են»,- այսպես շնորհավորեց Մայիսի մեկը՝ Աշխատանքի օրը, ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող  Թադևոս Ավետիսյանը։ Գրասենյակը վերջերս զեկույց է ներկայացրել աշխատողների իրավունքների և Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես անդրադարձել է աշխատողների իրավունքներին, աշխատանքային ժամերին,  ծանր աշխատանք կատարողների վարձատրությանը, նվազագույն աշխատավարձի և այլ խնդիրների։ Բանախոսը փաստում է, որ Հայաստանը 2004 թվ-ից միջազգային պայմանավորվածություններ ունի, որոնք լիարժեք չի կատարում։ «Առարկայական որևէ ծրագիր չեմ տեսնում»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։