A
A
Լեւոն Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Տղամարդկանց ցուցակը վստահորեն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ստացել է 2861 վարկանիշային միավոր: Նրան հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2816) եւ չինացի Դին Լիժենը (2805): Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 2762 միավորով եզրափակում է առաջին տասնյակը:
Մեր հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը այժմ աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 59-րդ եւ 93-րդ տեղերը: