Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol 1.05.
A A
Սպորտ

Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Փյունիկի» հետ

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 30-րդ տուրի առաջին խաղերը:

Մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կընդունի իրեն հետապնդեղներից մեկին՝ «Փյունիկին»: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են տանտերերի հաղթանակին:

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը», որը այժմ առաջատարից հետ է մնում 6 միավորով եւ զբաղեցնում է 4-րդ տեղը, իր հարկի տակ կհյուրընկալի առաջնության 7-րդ թիմին՝ «Գանձասար-Կապանին»: Մասնագետներն այստեղ բացահայտ առավելությունը տալիս են ալաշկերտցիներին:

Օրվա երրորդ խաղում «Արցախ ՖԱ»-ն «Փյունիկի» մարզադպրոցում կհանդիպի «Լոռի ՖԱ»-ի հետ: Այս զույգի ֆավորիտ են համարվում վանաձորյան թիմին, որը շարունակում է միայնակ հետապնդել առաջատար քառյակին:

 

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօրվա խաղերին չեն կարող մասնակցել 4 ֆուտբոլիստ, որոնք որակազրկվել են: Ահա նրանք.

Ռոբերտ Հակոբյան՝ «Փյունիկ»

Գրիգոր Մելիքսեթյան՝ «Գանձասար-Կապան»

Իսահ Ալիյու՝ «Լոռի ՖԱ»

Արգիշտի Պետրոսյան՝ «Արցախ ՖԱ»