Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Այաքսը» Լոնդոնում չխախտեց ավանդույթը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում կայացավ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:

Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում ընդունեց Ամստերդամի «Այաքսին»: Խաղի 15-րդ րոպեին Դոնի Վան դե Բեկի խփած միակ գոլի հաշվին հոլանդական ակումբը առավելության հասավ նվազագույն հաշվով՝ 1:0:

Այդպիսով, «Այաքսը» չխախտեց չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ձեռք բերած իր ավանդույթը եւ երրորդ անգամ հաղթանակ տոնեց մրցակցի հարկի տակ: Մինչ այդ հոլանդաական թիմի ճնշմանը չէին դիմացել Մադրիդի «Ռեալն» (4:1) ու Թուրինի «Յուվենթուսը» (2:1):

Իսկ ահա «Տոտենհեմը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց իր նորակառույց մարզադաշտում: Երեք օր առաջ լոնդոնցիները նույն՝ 0:1 հաշվով զիջել էին իրենց համաքաղաքացիներին՝ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստներին:

Թիմերի միչեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Ամստերդամում: