Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tenis gasparjan
A A
Սպորտ

Մարգարիտա Գասպարյանը Պրահայում դուրս մնաց 1-ին փուլից

Հայազգի թենիսիտուհի Մարգարիտա Գասպարյանն անհաջող հանդես եկավ Պրահայում անկացվող թենիսի խոշոր մրցաշարում:

Առաջին փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող մարզուհին երեք սեթում պարտվեց չինուհի Վան Ցյանին՝ 3:6, 6:3, 2:6: Հանդիպումը տեւել է 2 ժամ 17 րոպե:

Մարգարիտա Գասպարյանը թույլ է տվել 4 կրկնակի սխալ, իսկ Վան Ցյանը՝ 7: Մեր հայրենակիցը 15 բրեյք-փոյնթից իրացրել է միայն չորսը, իսկ մրցակիցը՝ 13-ից 6-ը:

Հավելենք, որ մի քանի օր առաջ Մարգարիտա Գասպարյանը Ստամբուլի մրցաշարում հասել էր մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել պայքարը: