Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներն ակնհայտ են. ԺԿ փոխնախագահ (տեսանյութ)

Գործող ընտրական օրենսգիրքը թույլ է տվել, որ շատ համայնքապետեր «կառչեն» իրենց իշխանությունից, միջնադարյան ֆեոդալի հոգեբանությամբ պետական համայնքային գույքը դարձնեն իրենց սեփականությունը. ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։ Քաղաքական գործիչը թվեց մի շարք համայնքներ, այդ թվում՝Ուրցաձորը, Նոր Գեղին, Արշալույսը։  Եվ այս համայնքներում տեղի ունեցած հասարակական ընդվզման դեպքերը, ըստ նրա, ստիպում են կոչ անել խորհրդարանական ուժերին օր առաջ ԱԺ մտցնել ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ «Ժառանգությունն» առաջարկում է համայնքապետի պաշտոնում  անձի նկատմամբ սահմանափակում դրվի,  որ 3-րդ անգամ չկարողանա առաջադրվել։