Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastan-16
A A
Սպորտ

Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի 3-րդ տուրում այսօր Հայաստանի Մ-16 հավաքականը 2:0 հաշվով հանղթել է Ջիբրալթարի Մ-16 թիմին:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը, մեր պատանեկան ընտրանին վաստակել է 7 միավոր եւ անկախ Բոսնիա եւ Հերցեգովինա - Չեռնոգորիա վերջին խաղի արդյունքից, հռչակվել է մրցաշարի հաղթող:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի Մ-16 հավաքականը 11մ հարվածներով նախ հաղթել էր Բոսնիա եւ Հերցեգովինային, ապա Չեռնոգորիային: