Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հեծանվորդներ Էդգար Ստեփանյանը եւ Կարինե Մինասյանը լավագույնն են Հայաստանում

Երեւանի հեծանվահրապարակում անցկացվել է Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշար՝ նվիրված Հայաստանում հեծանվային սպորտի մրցաշրջանի բացմանը: Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են շուրջ 40 մարզիկներ:

Մեծահասակների 3 կմ անհատական վազք հետապնդումով վարժությունում հաղթել է Էդգար Ստեփանյանը: Կանանց մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Կարինե Մինասյանը: Նրանք առաջինն են եղել նաեւ խմբակային վազքում (60 շրջան, 6 մ/վ):