Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azat borba 30.04.
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները մեկնել են Մախաչկալա

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մեր ըմբիշները մայիսի 1-3-ը կմասնակցեն աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիեւի ամենամյա հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի թիմում ընդգրկել է 8 ըմբիշ. Գարիկ Բարսեղյան (57 կգ քաշային կարգ), Կարեն Զուրաբյան (57 կգ), Միհրան Ջաբուրյան (57 կգ), Գեւորգ Մխեյան (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյան (74 կգ), Վալտեր Մարգարյան (74 կգ), Խաչատուր Պապիկյան (74 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ):

Հավաքականի հետ Մախաչկալա են մեկնել նաեւ մարզիչ Էդգար Ենոքյանը եւ մրցավար Աշոտ Խաչատրյանը: