Անդրե Աղասիի որդին մարզական այլ ուղի է ընտրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին, խոսել է իր որդու՝ Ջեյդենի ընտրած մարզական նախասիրության մասին:
«Նա մտադիր է գնալ քոլեջ եւ շարունակել բեյսբոլ խաղալ: Դա իր որոշումն է, եւ նա մտադիր է հասնել իր նպատակին: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, առավել եւս, որ Ջեյդենը սովորելու հետ կապված խնդիրներ չունի:
Արդյո՞ք մենք միասին խաղում ենք բեյսբոլ: Դա հնարավոր չէ: Նա հարվածում է գնդակին 145կմ/ժամ արագությամբ, նրա հասակը 190 սանտիմետր է, իսկ քաշը՝ 93 կգ:
Ինչպե՞ս եմ վերաբերվում նրա ընտրությանը: Աշխարհի լավագույն մարզիկներից մեկը լինելով չի նշանակում, որ դու երջանիկ ես: Իհարկե, դա օգնում է քեզ եւ քո երեխաներին ապրել արժանապատիվ կյանքով: Բայց մեր կյանքում ամեն ինչ չի որոշվում փողով», - անվանի թենիսիստի խոսքերը մեջբերում է Tennis World USA պարբերականը: