Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը Grenke Сhess Сlassic-ում

Գերմանիայում ավարտվեց Grenke Сhess Сlassic շախմատի խոշոր մրցաշարը: Այն մեծ առավելությամբ հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 9 տուրերում տարավ 6 հաղթանակ, երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ վաստակեց 7,5 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) հետ մնաց 1,5, իսկ 3-րդը ճանաչված Արկադի Նայդիչը (Ադրբեջան)՝ 2,5 միավորով:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը բավական անատամ խաղ ցուցադրեց, 9 պարտիաներից 7-ն ավարտեց ոչ-ոքի եւ ի վերջո վաստակեց 4,5 միավոր: Նա Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ բաժանեց 5-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Լեւոն Արոնյանից հետ մնացին իսպանացի Վրանսիսկո Վալյեխոն (4 միավոր) եւ գերմանացիներ Գեորգ Մեյերն ու Վինսենտ Կեյմերը (2-ական):