Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess aronyan 29.04.
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց փոխչեմպիոն, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Շախմատիստները շատ արագ ֆիգուրների փոխանակումներ կատարեցին, ապա երեք անգամ կրկնեցին նույն դիրքը եւ 43-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեցին:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Նրան կարող է շրջանցել միայն ադրբեջանցի Արկադի Նայդիչը, եթե վերջինս պարտության մատնի Գեորգ Մեյերին:

Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երկրորդ տեղը գրավեց Ֆաբիանո Կարուանան, երրորդ՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: