Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport ffa pro
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչը հանդես է եկել դասախոսություններով

Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուըլի ծառայությունը:

Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը վերսկսվել է նոր ձեւաչափով։ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գլխավորությամբ վերաձեւավորվել է մարզչական կրթության համակարգը: Նորմերը սահմանված են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայով։

Դասախոսություններ են կարդացել Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, կրթության բնագավառում գիտությունների դոկտոր Ռուբեն Լեսկանոն։ Տեխնոլոգիաների կիրառության չափորոշիչները ներկայացրել է կրթության մասի պատասխանատու Ղազար Հակոբջանյանը:

Դասերի 4 օրերի ընթացքում Անտոնիո Ֆլորեսը ներկայացրել է, ապա նաեւ գործնական աշխատանքների միջոցով պարզաբանել մարտավարության տեխնիկական նրբությունները, որոնք հաճախ դուրս են մնում տեսադաշտից, բայց տակտիկական ցանկացած գործողության հիմքում են։ Մասնակիցները պրակտիկ առաջադրանքներ են ստացել։ Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է ֆուտբոլիստների մասնագիտացում՝ ըստ խաղային դիրքերի, հենց նրանց կարողություններն են պայմանավորում խաղային եղանակը։

Հուլիսին Երեւանում կվերլուծեն Եվրոպայի Մ-19 առաջնությունը: Օրացուցային տարվա ընթացքում մասնակիցները կուղեւորվեն եվրոպական առաջատար երկրներից մեկը՝ մարզումային շաբաթական շրջափուլը ուսումնասիրելու նպատակով,

Իսկ մինչ այդ, հունիսի 19-ին, Հայաստանում կդասախոսեն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վիսենտե դել Բոսկեն, նրա երկարամյա գործընկեր Խավիեր Մինյանոն, որը 2018-ի նոյեմբերից զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության հարցերով: