Սոցքարտերը խանգարում են ծնողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Երևան քաղաքում առաջին դասարանի աշակերտները կընդունվեն դպրոց առցանց համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նրա խոսքով՝ առցանց գրանցումը յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծում է հավասար պայմաններ երեխային գրանցվելու իր նախընտրած դպրոցում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշում է, որ ծնողները համակարգում գրանցվելու համար պետք է այցելեն «stugum.emis.am» կայքը և ստուգեն իրենց տվյալները։ Արտակ Պողոսյանի խոսքով համակարգը շատ անձանց հնարավոր է թույլ չտա գրանցվելու։ Պատճառն այն է, որ շատ քաղաքացիներ իրեն սոցքարտերից հրաժարվել են, այդ պատճառով համակարգը նրանց սոցքարտի համարանիշը ուժը կորցրած է համարել։ Նման խնդիրներից խուսափելու համար ԱրտակՊողոսյանը խորհուրդ է տալիս ստուգում անցկացնել մինչև մայիսի 15-ը և խնդրի դեպքում դիմել անձնագրային բաժին։
Ծրագրի բացման մեկնարկը տրվելու է մայիսի 15-ից, սակայն վերջնաժամկետ չի տրվելու։ Մտնելով « hajt.emis.am» կայք ծնողը պետք է նշի երեխայի անուն ազգանունը, սոց քարտի համարը և նախընտրած դպրոցը։
«Համակարգը բացառում է կոռուպցիոն ռիսկերը։ Եթե նախկինում հնարավորություն ունեին ինչ որ ձևով դպրոց ընդունել ավելի փոքր տարիքի երեխաներին, այժմ ծրագիրը թույլ չի տա գրանցելու։ Այս տարի առաջին դասարան ընդունվելու 2013 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները».նշում է Աշոտ Արշակյանը։
Դիտարկմանը՝ թե ինչպես պետք է գրանցվեն այն ծնողները, որոնք համակարգիչ և համակարգչային գիտելիքներ չունեն Աշոտ Արշակյանը նշեց, որ յուրաքանչյուր վարչական շրջանում կընտրվի մեկ ավագ դպրոց, որտեղ վերապատրաստված մասնագետը կօգնի ծնողներին։