A
A
Թուրքիայում ավտովթարից մահացել է Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքայի «Ալանիասպոր» ֆուտբոլային թիմում հանդես եկող Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Յոզեֆ Շուրալը մահացել է ավտովթարի պատճառով: Այդ մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնության «Կայսերիսպորի» հետ խաղից հետո (1:1) վերադարձի ճանապարհին: Վթարի հետեւանքով 7 ֆուտբոլիստներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ահա 28-ամյա չեխ կիսապաշտպանը հիվանդանոցում մահացել է:
«Ալանիասպորի» նախագահ Հասան Չավուշողլուն նշել է, որ միկրոավտոբուսի մեջ եղել են 2 վարորդներ, սակայն նրանք քնած են եղել պատահարի պահին:
Հավելենք, որ Յոսեֆ Շուրալը «Ալանիասպոր» էր տեղափոխվել այս տարվա հունվարին: Դրանից առաջ նա հանդես էր եկել Պրահայի «Սպարտայում»: