Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Վալերիյ Օսիպյանը թաքուն հանդիպում է գործով կարևոր վկաների հետ». գործով մեղադրյալի եղբայր (տեսանյութ)

2014 թվականի հունիսի 1-ին տեղի է ունեցել դանակահարություն. հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց այդ օրը Նուբարաշենում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով սկզբում որպես վկա ներգրավված, այնուհետև 2018 թ. վերջում որպես մեղադրյալ ներգրավված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, որն այս գործով վկա է: Տեղի ունեցած ծեծկռտուքի  և դանակահարության գործով  հարուցվել էր քրեական գործ: Նշենք, որ 2014 թվականի հունիս ամսին տեղի էր ունեցել ծեծկռտուք: Միջադեպի  հետևանքով դանակահարվել էր քաղաքացի Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված էին եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը: