Ուղիղ. ՄԻՊ եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ազգային ժողովում մեկնարկում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Հիմնական զեկուցողը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որը ներկայացնելու է «2018 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Արման Թաթոյանը զեկուցել է անցյալ տարվա հեղափոխության ընթացում կատարված իրավական կամայականությունները, բերման ենթարկվածների իրավունքների խախտումների, փաստաբանների աշխատանքի խոչընդոտումներւ մասին։
Այսօր կա կարծրատիպ, որ լրագրողը խոչընդոտում է պաշտոնյայի աշխատանքը, ասում է Արման Թաթոյանը, արձանագրելով, որ 2017 թվականի համեմատ պետական մարմիները կրկնակի անգամ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին
Նա ընդգծում է, որ ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն այսօր լուրջ խնդիր է, հատկապես սոցիալական ցանցերում։