Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատգամավորի կարգավիճակը օգտագործեց և տեսադաշտից կորավ».Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region Capture

Ինչո՞ւ նախկին պատգամավոր,  Բնապահպանության նախկին նախարար  Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար, դեռ չի կալանավորվել. վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է լրագրողը:

«Որովհետև պատգամավորի կարգավիճակը օգտագործեց և տեսադաշտից կորավ, քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ լծակ չուներ»,-ասաց նա։

 Իսկ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյա՞նը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«Միհրան Պողոսյանը նույնպես պատգամավորական անձեռնմխելիությունից  օգտվելով դուրս է եկել ՀՀ-ից, ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, բոլորդ պիտի ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը: Բայց ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է»,- դիմելով լրագրողներին ասաց վաչապետը:

Լրագրողների հաջորդ ինչուն՝  վերաբերում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, որը հայտնաբերվել է Չեխիայում եւ  նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որն էլ Ռուսաստանում է: Վարչապետը նկատեց՝ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և  պետք է այս իրավիճակի հետ  հաշվի նստենք: Վարչապետը մի  օրինակ բերեց.

«Հայաստանում կա հանցագործ մեկը, որը օտար երկրի կողմից հետախուզվում է, և ակնկալում է, որ մենք հանձնենք, բայց այդ մարդուն մենք չենք կարող հանձնել միայն այն բանի բերումով, որ ինքը ունի ՀՀ անձնագիր: Հիմա, մեզ Չեխիան մեղադրի, որ մենք իրենց անվտագությանը սպառնալիք ենք ստեղծում»:

Վարչապետի այս հայտարարությանը անդրադարձել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վարչապետի կողմից հիշատակված հանցագործ մեկը՝ Չեխիայի կողմից պահանջվող ու Հայաստանում գտնվող «Զապ» մականվամբ հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն է:

«Չեխիայում 22 տարվա ազատազրկման դատապատրված Սողոյանին քրեական պատասխանատվության կանչման համար կա երկու ճանապարհ՝
Ա) Չեխիայի հետ սեփական քաղաքացուն արտահանձնման միջպետական պայմանագիր կնքել,
Բ) Ստանալ գործի նյութերը և Հայաստանում քննել այդ գործը:

Առաջին սցենարը իրատեսական չի, երկրորդ սցենարին, որքան հասկանում եմ, դեմ է չեխական կողմը: Ըստ այդ, հավանաբար, Զապը դեռևս երկար է մնալու Հայաստանում ու ազատության մեջ»,- գրել է Իոաննիսյանը: