Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանեցյան. Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է (տեսանյութ)

«Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով»: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը:

Արթուր Վանեցյանը խնդիր չի տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ պաշտպանները ապրիլի 22-ին բողոք են  ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացվի: Պաշտպանները բողոքի մեջ նաև խնդրել են վերացնել քննիչի որոշումը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավորումը կասեցնելու համար, ինչպես նաև գործը այլ քննչական մարմին տեղափոխելու համար: