Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0127148
A A
Հասարակություն

Պետք է դուրս գալ համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի եւ  անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին, նշեց, որ կառավարության գերակա ճյուղերը՝ տեխնոլոգիական ոլորտը,  գյուղատնտեսությունը, զբոասաշրջությունն է:

«Հիմա ամենամեծ խնդիրը, որ տարբեր ոլորտներում կարող է առաջանել՝ իներցիան է, և մենք ուշադիր պետք է լինենք, որ իներցիոն երևույթները սովորական չդառնան: Երբեմն մենք շատ հոդաբաշխ չենք կարողանում բացատրել, թե ինչու ենք այս ոլորտում այդքան տեղ հատկացնում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, հաջորդ տարի պետք է վերանայել այս որոշումը եւ պետք է դուրս գալ համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից, պետք է բուհ-ը ապաքաղաքականացնել:

«Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են և պետք է ոչ-ոքի տրամաբությունից դուրս գանք և երկարաժամկետ մտածենք: Մենք որոշակի երաշխնքեր պետք է ապահովենք, որ բուհը ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանության մեջ գնանք, այնպես որ եկեք պայմանավորվենք, որ մենք այս որոշումը կայացրեցինք, քիչ թե շատ բնականոն ընթացքը ապահովեցինք, բայց պետք է նվիրվենք մյուս տարի այս նախագիծը բովանդակային առումով ձևափոխելուն»:

Նախագիծն ընդունվեց: