Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

132 հազար դոլար՝աշխարհի չեմպիոնի համար պայքարում Լ. Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար (տեսանյութ)

Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը գումար է ուզում ստանալ պետ բյուջեից՝ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցույթի մասնակցության համար։ Նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պետք է պատրաստվի աշխարհի չեմպիոնի համար ծավալվող պայքարին։ «Մրցաշարի նախապատրաստման եւ մասնակցության համար գումարն անհրաժեշտ է Շախմատի ֆեդերացիային»-, ասաց նախարարի պաշտոնակատարը։ Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Գաբրիել Ղազարյանի խոսքով, փոխանցվող գումարը կազմելու է 132 հազար դոլարին համարժեք դրամ։