A
A
Արմեն Սարգսյանը ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ: Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը: