Բացել լրահոսը Փակել լրահոսը
hratap155618852540151KapanMeghri
A A
Հասարակություն

Քարաթափում՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել 
քարաթափում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 
տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մ17 
Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել 
քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել է:

Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն