Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին. Հայկ Գևորգյանը՝ «Արարատցեմենտ»-ը իրեն նվիրելու մասին (տեսանյութ)

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը  Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ կրկին պնդեց, որ «Արարատցեմենտը» 2002-ին օտարվել է 200 000 դոլարով: «2002 թվականին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օվշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն դրա իրական սեփականատերերին ու ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա»,-  նկատեց պատգամավորը, ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հայտարարությանը, թե  Հայկ Գևորգյանը ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով: