A
A
Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրելյանի խոսքով մոտ 15 տարի է ինչ իրենց կենտրոնը զբաղվում է պաշարների որոշմամբ: Նրա խոսքով, սա առաջին անգամը չէ, ինչ կառավարությունը չի հայտարարել նման տենդեր և այդ տարին պարզապես բաց է թողնվել: Այդ ամենը ազդել է ընդհանուր մոնիթորինգային գործընթացի վրա: Ինստիտուտը միակ կառույցը, որը կարող է որոշել այդ պաշարները, և այդ ամենն արվել է ռուս գործընկերների տրամադրած սարքավորումների միջոցով: Տենդերը բնապահպանության նախարարությունն է հայտարարում, բայց այս տարի չի հայտարարել և պատճառաբանումն այն է, որ այդ գումարը, որը տրամադրվում է՝ բավական չէ ուսումնասիրության համար: