Բացել լրահոսը Փակել լրահոսը
malaria
A A
Քաղաքականություն

Այսօր Մալարիայի համաշխարհային օրն է (տեսանյութ)

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է որպես Մալարիայի համաշխարհային օր:

Թեև աշխարհում սկսած 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից:

2016 թվականին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարեց, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում: Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռ մնում է, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Քաղաքական հանձնառություն և արդյունավետ համաճարակաբանական հսկողություն է անհրաժեշտ՝ պահպանելու ձեռք բերված արդյունքները: