Սերժ Սարգսյանի ղեկավարած կազմակերպությունը պետբյուջեից գումար կստանա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍպորտի եւ երիտասարդության նախարարությունը գումար է ուզում ստանալ պետ բյուջեից՝ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցույթի մասնակցության համար։ Նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պետք է պատրաստվի աշխարհի չեմպիոնի համար ծավալվող պայքարին։
«Մրցաշարի նախապատրաստման եւ մասնակցության համար գումարն անհրաժեշտ է Շախմատի ֆեդերացիային»-, ասաց նախարարի պաշտոնակատարը։
Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Գաբրիել Ղազարյանի խոսքով, փոխանցվող գումարը կազմելու է 132 հազար դոլարին համարժեք դրամ։
Վարչապետը հետաքրքրվեց, թե նախկինում ինչպես է տեղի ունեցել մրցաշարերին մասնակցությունը։ Գաբրիել Ղազարյանն ասաց, որ սա առաջին դեպքն է, երբ պետբյուջեից պետք է փոխանցում արվի։
Վարչապետը նշեց, որ նախկինում երեւի մի զանգի միջոցով կամ ունեւոր է գումարը փոխանցել։ Փաշինյանի խոսքով, մեր մարզիկները չպետք է այս կամ այն հովանավորյալի միջոցներով մասնակցեն մրցաշարերի։ Փաշինյանը հորդորեց ունեւորներին հարկերը վճարել, որից հետո պետությունը կհովանավորի մարզիկներին։
Որոշումն ընդունվեց։