Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչ պատմեմ, բոլորը սպանվան, եկանք Օշական. ցեղասպանությունից փրկված 107-ամյա Եփրաքսյա տատը հիշում է (տեսանյութ)

107 ամյա ցեղասպանությունից փրկված Եփրաքսյա Գևորգյանը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ իր թոռան՝ Արթուրի ուղեկցությամբ: Տատիկը ցավով է հիշում անցյալը: Նա գաղթել է Արևմտյան Հայաստանի Ղարս քաղաքից: Փախուտի ճանապարհին  կորցրել է հարազատներին, իսկ Հայաստանում կորցրել է մորը:  «Ինչ պատմեմ, բոլորը սպանվան, եկանք Օշական , Եղվարդ,  տեսանք՝ մնալու տեղ չկա: Ճլոպա էր, գարնան գլուխ, ստիպված եկանք Լեննական, այստեղ երկու հարկանի շենքում տեղ գտանք մնալու, բայց մերս լեննականում մահացավ»: Եփրաքսյա Գևորգյանը երկար չի կարողանում խոսել, հոգնում է, բայց ցավով ավելացնում, որ  մանկությունը անցկացրել է մանկատանը: