A
A
Այս օրը առիթ է լրջանալու և իմաստանալու. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տարվա միակ օրն է, որ հայերս միասին հոգով և մտքով մեկտեղվում ենք: Այս օրը ազգին մտածելու տեղիք է տալիս, ինչ անել, որպեսզի այլևս ցեղասպանությունը չկրկնվի նշում է «Սասնա Ծռեր»կուսակցության անդամ Ժիրակր Սեֆիլյանը: «Իմ կարծիքով, հայ ազգը ցեղասպանվել է, քանի որ զրկված է եղել պետականությունից և ինքնիշխանությունից: Ուստի, իմ համոզմամբ, այս գաղափարի շուրջ քաղաքական մտածող ուժերը պետք է համախմբվեն՝ ինքնիշխան Հայաստան ստեղծելու գործում: Այս օրը առիթ է լրջանալու և իմաստանալու»: Վարուժան Ավետիսյանի կարծիքով, Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կարող են ձևավորվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան առերեսվի պատմության հետ և ճանաչի ցեղասպանությունը: Նպատակին հասնելու համար պետք է կողմերի միջև ստեղծել կառուցողական երկխոսություն :