Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքական շրջափակումը ծառայում է Ադրբեջանի շահերին. Էդ. Մարուքյան (տեսանյութ)

Հայաստանը անպատրաստ իրավիճակում սկսեց այդ պրոցեսը. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 2008 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական գործընթացին։ Ըստ Մարուքյանի՝ այս գործընթացից թուրքական կողմը հնարավորինս շահեց և այնուհետև այն վիժեցրեց։ Այսպիսի դիվանագիտական քայլեր ձեռնարկելուց առաջ, ըստ պատգամավորի, պետք է լավ նախապատրաստվել։ Փորձը ցույց է տվել, ԼՀԿ նախագահի խոսքով, որ հայկական կողմի պատրաստակամությունն առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման չի աշխատել։ «Էլի կարող ենք ասել առանց նախապայմանների պատրաստ ենք վերսկսելու ցանկացած խոսակցություն, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին»,- ընդգծեց պատգամավորը։