Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պիտի պայքարենք, որ մի օր թուրք բառը մեզ համար գոյական դառնա.Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն  պատմեց իրենց ընտանիքի պատմությունից մի դրվագ։ «Մայրս հայտնվել է որբանոցում, ճանապարհին կորցրել է քրոջը, եղբայրն է փրկվել: Հորը Մարաշում մարաքի մեջ այրել են թուրքերը, իսկ մայրը հասել է Հալեպ, այնտեղ է մահացել: Սա մեր տան պատմությունն է։ Հայրս նույն ճանապարհն է անցել»։ Նա հիշում է, որ մայրը, որ Լենինգրադյան փողոցում էր ապրում, հաճախ թոռներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին, մի վարդի փունջ ձեռքին գալիս էր Եղեռնի հուշահամալի՝ իր ծնողների գերեզմանին ծաղիկ դնելու: «Ես շարունակում եմ նույնը»,-ասաց նա։