Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport naxarar 23.04.
A A
Սպորտ

Գաբրիել Ղազարյանը դատապարտել է «Բանանցի» քայլը (տեսանյութ)

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն խստորեն դատապարտում է երեկ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ Վանաձորում նախատեսված «Լոռի ՖԱ» - «Բանանց» կիսաեզրափակիչ պատասխան խաղը չէր կայացել, քանի որ հյուրերի սեփականատերը դժգոհ էր եղել  մրցավարից եւ թիմին հանել էր խաղադաշտից:

«Ես դեռ տեղյակ չեմ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վանաձորում: Սակայն, միանշանակ դատապարտում եմ նման քայլը, քանի որ կա հստակ բնականոն, կանոնակարգված աշխատանք, որին պարտավոր են հետեւել բոլորը», - «Ա1+»-ին հայտնեց նախարարի պաշտոնակատարը:

Հավելենք, որ Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա էր Հայաստանում ներմուծված նոր մարզաձեւի՝ թեքբոլի  ցուցադրական ելույթին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում: