Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում սպորտային նոր ֆեդերացիա է ստեղծվել

Սպորտ
sport tekbol

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Սարգսյանը, ով 1993 թվականից բնակվում է Ավստրալիայում, նշանակվել է Հայաստանի նորաստեղծ թեքբոլի ֆեդերացիայի նախագահ:

Անվանի մարզիկի հրավերով ներկայումս Հայաստանում են գտնվում թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուզարը, տնօրեն Մեթյու Քարթինը: Նրանք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ներկա էին թեքբոլի (teqball) ցուցադրական ելույթներին:

Թեքբոլը հիմնականում տարածված է Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում: Այն շատ մեծ տարածում ունի ֆուտբոլիստների շրջանում: Լավագույն թեքբոլիստներից են բրազիլացի Նեյմարն ու Ռոնալդինյոն:

Հայաստանը թվով 66-րդ երկիրն է, որը պատրաստվում է համագործակցել թեքբոլի միջազգային ֆեդերացիայի հետ: