Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գրագետ թմրամոլը Ահարոն Ադիբեկյանին հայտնել է դեղատնից թմրանյութ գնելու ձևը (տեսանյութ)

Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշում էին  Մարիխուանայի միջազգային օրը:  Կազմակերպիչներից մեկը  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրն էր։ Քրիստոնեկան արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության  ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը սա վտանգավոր է համարում.  «Սա պետական մակարդակով իրականացվող քարոզչություն է, որը նպատակ ունի մեր ժողովրդին թմրամիջոցի ասեղ  վրա նստեցնելու» ընդգծեց Նահապետյանը, հավելելով որ այն լուրջ վտանգներ ունի իր մեջ: 

Այստեղ խնդրի հակառակ կողմն էլ կա: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով հետազոտություններն այս առիթով երկու խմբի են բաժանվում: Մի մասը գտնում է, որ այն  դեղամիջոց է, մյուս մասն էլ պնդում է, որ մարիխուանա օգտագործող մարդկանց երեխաները առողջ չեն լինում: Այս առումով ևս հարկավոր է պետական լուրջ քաղաքականություն: Եվ այն միտումը, որ մենք դասվում ենք  նվազ օգտագործող երկրների շարքին, դեռևս  հարցի լուծում չէ, և չի ազատում նման վտանգների բախվելու պատասխանատվությունից:    Բացի այդ թմրանյութ օգտագործողները գիտեն որտեղից գտնել այն, ինչպես ինքն է ասում՝ «մի գրագետ թմրամոլ պատմել է իրեն»։