Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol barekam
A A
Սպորտ

Հայ պատանի ֆուտբոլիստները կմեկնեն Մադրիդ (տեսանյութ)

Հայաստանը երրորդ տարին անընդմեջ կմասնակցի «Ֆուտբոլ բարեկամության համար» ծրագրին, որը ՖԻՖԱ-ի հետ համատեղ կազմակերպում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը:

Այս տարի այն անցկացվելու է Մադրիդում, մայիսի 28-ից մինչեւ հունիսի 2-ը: Աշխարհի տարբեր երկրներից եկած պատանի ֆուտբոլիստները կձեւավորեն թիմեր եւ կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Այս տարի միջոցառմանը կմասնակցեն «Բանանցի» երեք  պատանի ֆուտբոլիստներ՝ երկու տղա, մեկ՝ աղջիկ: Այսօր ֆուտբոլային ակումբում տեղի ունեցած շնորհանդեսում երեխաներին ներկայացրեց հեռուստառադիոհաղորդավար Եգոր Գլումովը: Մանրամասները՝ տեսանյութում: